Արմինֆո. Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության առաջնորդ Իլհամ Աշկինը մեղավոր է ճանաչվել հայերի նկատմամբ ատելություն և բռնություն հրահրելու համար:
Ըստ դատարանի որոշման, Աշմինը դատապարտվեց չորս շաբաթյա պայմանական ազատազրկման`երկամյա փորձաշրջանով, ինչպես նաև 120 ժամերի հարկադիր աշխատանքի:
Նշենք, որ այս տարվա մարտի 4-ին հոլանդական Ալմելո քաղաքում տեղի էր ունեցել Հաագայի թուրք-ադրբեջանական մշակութային միության առաջնորդ Իլհամ Աշկինի նկատմամբ դատավարություն: Նա մեղադրվում էր հայերի նկատմամբ ատելություն և բռնություն կիրառելու մեջ, քանի որ թուրքական հանրահավաքում ասել էր, որ «Ղարաբաղի կդառնա հայերի գերեզմանը»:
Դատավարության ընթացքում ներկայացվել են պաշտպանության և մեղադրական փաստեր: Դատախազը մանրամասներ է ներկայացրել քննության գործով: Նա պահանջել է մեղադրյալին պատժել 80 ժամյա հարկադիր աշխատանքով և երկու շաբաթ պայմանական ազատազրկում երկամյա փորձաշրջանով: Դատախազությունը հաշվի առել նաև այն փաստը, որ Աշկինը չի ցուցաբերել խորը ըմբռնում, հետևաբար, առկա է հանցագործության կրկնության վտանգը:
Հիշեցնենք, որ 2014 թվականին տեղի էր ունեցել թուրքական հանրահավաք, որը կազմակերպված էր Հայ առաքելական եկեղեցու տարածքում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանգնեցման դեմ: Հանրահավաքում հնչեցված հակահայկական հայտարարությունների կապակցությամբ Հոլանդիայի հայկական կազմակերպությունները ներկայացրել էին համապատասխան բողոքը: