Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 17 Մարտի 2017 18:44
Նանա Մարտիրոսյան

Ազատության հրապարակում մեկնարկել է Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հանրահավաքը

Ազատության հրապարակում մեկնարկել է Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հանրահավաքը

Արմինֆո. Ազատության հրապարակում մեկնարկել է Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հանրահավաքը, որին մի քանի հարյուր մարդ է մասնակցում:

 

Սարգսյանը մահացել է նախօրեն՝ 25-օրյա հացադուլից հետո: Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել նրա մահվան փաստի առնչությամբ: Սարգսյանի հարազատների պահանջով կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն՝ միջազգային փորձագետների մասնակցությամբ:

 

Սարգսյանի մահվան առնչությամբ հայտարարություններով են հանդես եկել քաղաքական շատ ուժեր, այդ թվում Հանրապետական կուսակցությունը՝ ցավակցություն հայտնելով մահացածի հարազատներին: Մի քանի քաղաքական ուժեր դադարեցրել են քարոզարշավը, արմատական ընդդիմադիրները կատարվածում մեղադրում են իշխանությանը:

 

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» սնունդ հասցնելու համար կալանավորված Արթուր Սարգսյանը դեկտեմբերի վերջին ազատ էր արձակվել ստորագրությամբ` կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների առկայության առնչությամբ: Սակայն փետրվարի 9-ին կրկին կալանավորվել էր «խափանման միջոցի պայմանները խախտելու» պատճառով: Դրանից հետո Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարրաել, հրաժարվելով բուժօգնությունից, ինչի հետևանքով նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում էր: Մարտի 5-ին նրան ազատ էին արձակել` մի շարք պատգամավորների երաշխավորությամբ: Մարտի 16-ին ծայրահեղ ծանր վիճակում Արթուրին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ վիրահատությունից հետո նա մահացել է:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
7479

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի