Արմինֆո.ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ:
Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Արթուր Սարգսյանը 2017թ. մարտի 15-ին ժամը 18:50-ին, ՙսպիտակ գծի օղակված ճողվածք՚ ախտորոշմամբ ընդունվել է ՙԱրմենիա՚ բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության, որից ժամեր անց նույն բժշկական կենտրոնում արձանագրվել է նրա կենսաբանական մահը սիրտ-անոթային անբավավարություն, բազմօրգանային անբավարարություն, թոքերի տոտալ այտուց ախտորոշմամբ:
«Նկատի ունենալով, որ նյութերում առկա են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ենթադրյալ ոչ պատշաճ կատարելու հետևանքով բուժվող հիվանդին անզգուշությամբ մահ պատճառելու ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ, մշակվել է քննչական պլան Արսեն Սարգսյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ
Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին Միջնորդությունը բավարարվել է, և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչված միջազգային փորձագետներին փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը
Փորձաքննության համար առգրավվել են ոչ միայն ՙԱրմենիա՚ բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը, այլ նաև շտապօգնության, ՙՆուբարաշեն՚ ՔԿՀ-ում, ՙԴատապարտյալների հիվանդանոց՚ ՔԿՀ-ում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը
Քննության ընթացքի և արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար»,- ասվում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերինե սնունդ հասցնելու համար կալանավորված Արթուր Սարգսյանը դեկտեմբերի վերջին ազատ էր արձակվել ստորագրությամբ` կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների առկայության առնչությամբ: Սակայն փետրվարի 9-ին կրկին կալանավորվել էր «խափանման միջոցի պայմանները խախտելուե պատճառով: Դրանից հետո Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարրաել, հրաժարվելով բուժօգնությունից, ինչի հետևանքով նրա առողջական վիճակն օրեցօր վատթարանում էր: Մարտի 5-ին նրան ազատ էին արձակել` մի շարք պատգամավորների երաշխավորությամբ: Մարտի 16-ին ծայրահեղ ծանր վիճակում Արթուրին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ վիրահատությունից հետո նա մահացել է: