Արմինֆո. «Ինտեգրում և զարգացում» հասարակական կազմակերպությունը Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ քաղաքական հետազոտություն է անցկացրել՝ ռուս-հայկական հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները թեմայով:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող և «Ինտեգրում և զարգացում» կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը, հետազոտություն իրականացնելիս փորձագետները հիմնվել են տարբեր սոցհարցումների, տնտեսական վերլուծությունների, ԶԼՄ-ների մոնիտորինգի վրա:
Ինչպես նշել է Սաֆարյանը, հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի բնակչության 70%-ն աջակցում է ՀՀ իշխանությունների՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ներկայիս ուղեգծին և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից իրականացվող քաղաքականությանը: ՀՀ բնակչության 80%-ը երկրի տնտեսական զարգացման հույսեր է կապում Ռուսաստանի հետ, երկրի բնակչության 90%-ը տնտեսական զարգացումը պայմանավորում է կառավարության գործունեությամբ՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, ում Ռուսաստանում ընկալում են՝ որպես հուսալի գործընկեր:
Սաֆարյանի կարծիքով, հայ հասարակայնությունում նման տրամադրությունները պայմանավորված են ՌԴ-ում 2 մլն հայ համայնքի առկայութամբ, Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրացիայի բարձր ցուցանիշով և երկու երկրների ինտենսիվ տնտեսական ինտեգրմամբ:
Փորձագետը նշել է նաև, որ եվրապաշտոնյաների հետ տարբեր շփումները վկայում են այն մասին, որ Արևմուտքում նույնպես գիտակցում են հայ-ռուսական դաշնակցային գործընկերության անայլընտրանքայնությունը, քանի որ այսօրվա իրողություններում հենց Ռուսաստանն է տարածաշրջանում ազդեցության այն կենտրոնը, որը կարող է դրական ներգործություն ունենալ Հայաստանի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման վրա: «Ազդեցության երկու տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախումը Հայաստանում կարող է ցավալի հետևանքներ ունենալ երկրի համար»,- նշել է փորձագետը:
Վկայակոչելով անցկացված հետազոտթության արդյունքները՝ Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանում հայ-ռուսական դաշնակցության հետագա զարգացման քաղաքականոթյունն առաջմղող հիմական ուժերն են՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի և Հայ ազգային կոնգրեսը՝ ի դեմս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի: Ստեղծված իրողությունները հաշվի առնելով՝ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ ՀՀ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի շանսեր ունեն այն ուժերը, որոնք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման քաղաքականություն են առաջմղում»,- հայտարարել է Սաֆարյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքին՝ Սաֆարյանը հայտարարել է, որ ըմբռնումով է վերաբերում այս առնչությամբ Երևանի մահոգությանը, միաժամանակ ծանոթ է Մոսկվայի փաստարկներին, որ Բաքվին զենքի վաճառքից ՌԴ հրաժարվելու դեպքում դա կանի երրորդ երկիր:
«Ամեն դեպքում պետք է փաստեմ մեկ բան՝ Արցախի և Հայաստանի անվտանգության պաշտպանության հարցում պետք է ապավինենք բացառապես սեփական ուժերին: Իսկ գործընկերների հետ հարաբերությունները փչացնելու բոլոր փորձերը լավ արդյունքների չեն բերի»,- ամփոփել է փորձագետը: