Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, հանդես գալով ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի ղեկավար կազմի հետ, վերջիններիս կոչ է արել ավելացնել ԱՄՆ ֆինանսական օգնությունը Հայաստանին և Արցախին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան ստուգելու ուղղությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի մամուլի ծառայությունից, Շիֆն իր առաջարկներն է ներկայացրել ԱՄՆ արտասահմանյան գործառնությունների գծով ներկայացուցիչների պալատի 2018 ֆինանսական տարվա հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին (FY18):
Հայտնելով իր աջակցությունն Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության ընդլայնման առումով, Շիֆը, որ խորապես մտահոգված է բռնության էսկալացիայի և ադրբեջանական զինված ուժերի կողմից անցյալ տարի Արցախի ժողովրդի դեմ իրականացված լայնածավալ ագրեսիայի առնչությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում: Նա հայտարարել է, որ կան ադրբեջանական կողմից մարդու իրավունքների խախտումների մասին վկայող անհերքելի փաստեր:
Նա նշել է, որ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոտ Էնգելի խաղաղության ծրագրի իրականացումը, Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ ռազմական օգնության կասեցումը և մարդասիրական օգնության ընդլայնումն Արցախին կնպաստեն վերը նշված միջադեպերի վերացմանը:
Միևնույն ժամանակ, Ադամ Շիֆը նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները հիմնված են նվիրվածության վրա ազատության և ժողովրդավարական ընդհանուր արժեքներին: Կոնգրեսական առաջարկվում է Հայաստանին տրամադրել առնվազն 40 մլն. ԱՄՆ դոլարի տնտեսական աջակցություն:
Նշենք, որ ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն 2017 թվականին Հայաստանին տրամադրել է տրամադրել է 24.1 մլն.դոլարի ֆինանսական աջակցություն, իսկ Ադրբեջանին`10.9 մլն.դոլարի: Սենատն առաջարկել է նաև տրամադրել 1 մլն.դոլարի ռազմական օգնության և ևս 600 հազար դոլարի օգնություն զինվորականների վերապատրաստման համար: Ընդհանուր առմամբ, Հայաստանին տրամադրված օգնությունը կազմել է 3 մլն.դոլարով ավելի, քան բյուջեից խնդրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Արցախին տրամադրվող օգնությունը 1998 թվականից մնացել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն 2016 Ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել է 20.06 մլն.դոլարի ֆինանսական աջակցություն, ինչպես նաև 1.7 մլն.դոլարի ռազմական օգնություն և 600 հազ.դոլար`ռազմական ուսուցման նպատակով: Ադրբեջանի և Վրաստանի համար ԱՄՆ-ի օրենսդիրներն առաջարկել են տրամադրել, համապատասխանաբար` 8.778 մլն դոլարի և 54 մլն.դոլարի ֆինանսական աջակցություն: