Արմինֆո.Մարտի 17-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում, Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում և Սյունիքի մարզի «Մեղրիի սար» կոչվող տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: