Արմինֆո.Հայաստանի նախագահի Ռուսաստան այցը հաջող է անցել: Մարտի 16-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել Կովկաս ինստիտուտի փոխտնօրիեն Սերգեյ Մինասյանը:
Նրա ասելով, բնական է, որ այցի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ ռազմատեխնիկական և տնտեսական ոլորտների շուրջ: «Այցի հաղոջության մասին է վկայում նաև Հայաստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարությունը, հատկապես, հինգերորդ կետը, որում նշվում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն օրինաչափ ռազմական և ռազմատեխնիկական համգործակցությունը երկկողմ հիմունքով, որիկնպատակը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովումն է: Կարևոր էր նաև Պուտինի կողմից Հայաստանի ընտրական գործընթացներին աջակցության արտահայտումը: Պակաս կարևոր չեն առևտրատնտեսական և ներդրումային պայմանավորվածությունները», - ասել է Մինասյանը: Ընդ որում նա հավելել է, որ հատկապես բարձր գնահատականի է արժանի այն հանգամանքը, որ հանդիպմանը Հայաստան-ԵՄ փոխգործակցության հարցը չի շոշափվել:
Մինասյանը, միևնույն ժամանակ, կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հստակ ուղերձ են հղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում ընդգծել են հավատարմույթունը Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործմանը:
Անդրադառնալով հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը` քաղաքագետն ընդգծել է, որ հայ-ռուսական համագործակցությունն այդ ոլորտում կշարունակվի դեռ երկար տարիներ: Նա հիշեցրել է, որ Հայաստանի և ԼՂՀ ԶՈՒ հաշվեկշռում գտնվող սպառազինության 90-95 տգոկոսը կամ խորհրդային, կամ ռուսական արտադրության է: Փորձագետը փաստել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ակտիվորեն փոխգործակցում են ռազմարդյունաբերական բնագավառում, բացի այդ, Հայաստանն սկսել է զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը: