Արմինֆո. Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը:
«Ռուսաստանը շարունակում է աջակցել հակամարտության փոխընդունելի հանգուցալուծման ուղիների որոնմանը՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ Երևանի և Բաքվի հետ ուղիղ շփումների
ընթացքում»,- Հայաստանի նախագահի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պուտինը:
Սարգսյանն իր հերթին նշել է, որ ռուս գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակցային գործընթացի առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող մյուս երկրների ներդրումը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործում: Բանակցությունների ընթացքում կիրկին ընդգծվել է 1994-95 թթ. հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի պահպանման կարևորությունը: Նշվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը: Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառման սպառնալիքը կամ դրա կիրառումն անթույլատրելի է և վնասում է խաղաղարար գործընթացին»,- ասել է Սարգսյանը: