Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարելի է լուծել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Այդ մասին «Իզվեստիային» հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան զգալի վնաս հասցրեց բանակցային գործընթացին և կողմերի միջև վստահության վերականգնմանն ուղղված ջանքերին, հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը», - հայտարարել է նա: Սարգսյանը նաև նշել է, որ փետրվարի վերջին շփման գծի երկայնքով իրավիճակի սրացումը հերթական անգամ ցուցադրեց հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ անհապաղ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությունը, որի շուրջ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել:
«Բաքվի մեր հակագործընկերները վերջապես պետք է հասկանան, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են նույն լեզվով. քաղաքակիրթ աշխարհում բանակցությունների նկատմամբ այլընտրանք չկա», - ընգդծել է նա: Սարգսյանի կարծիքով, պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ, և խաղաղության հասնել կարելի է միայն երկխոսության միջոցով:
Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի «ժողովրդի` սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի հիման վրա»: