Արմինֆո. Ղարաբաղի շուրջ լարվածության աճը պայմանավորված չէ արտաքին գործոններով, համենայն դեպս՝ ես դրանք չեմ տեսնում, Երևանում լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդր Լուկյանովը:
«Մինչդեռ անցյալի փորձը ցույց է տալիս, որ սահմաններին լարվածությունն աճում է ղարաբաղյան հիմնախմդրի վրա համապատասխան արտաքին ազդեցության դեպքում: Սակայն, Ղարաբաղի շուրջ լարվածության ուժեղացման դպքում՝ պայմանավորված արտաքին գործոններով, Մոսկվան բոլոր ջանքերը կգործադրի, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը կսևեռի իրավիճակի շուտափույթ կարգավորման վրա»,- նշել է նա:
Ըստ վերլուծաբանի, Ադրբեջանի և Արցախի սահմանին լարվածության առաջացումն, իհարկե, Ռուաստանի ռազմական միջամտության չի հանգեցնի, Մոսկվան կփորձի խնդիրը լուծել այլ միջոցներով:
Միաժամանակ Լուկյանովը դրական է գնահատել հակամարտության բորբոքման հարցում արտաքին ուժերի՝ տարբեր պատճառներով շահագրգռվածության բացակայությունը: Ըստ նրա, շահերի բարդ կծիկ ունեցող Ռուսաստանի համար Ղարաբաղը չափազանց վտանգավոր, խանգարող հակամարտություն է: Իսկ այլ հարցերով զբաղված ԱՄՆ և Թուրքիայի համար Ղարաբաղի շուրջ լարվածություն բոլորովին պետք չէ: