Արմինֆո.Արդեն երկար տարիներ ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը հանդես է գալիս որպես ամենաակնառու և նշանակալից մշակութային իրադարձությունների գործընկեր ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: ARARAT-ի և Երևանի Կոնյակի Գործարանի համար առանձնահատուկ 2017 թվականը կխորհրդանշվի նաև այն հանգամանքով, որ ի շարունակություն մշակութային միջոցռաումների աջակցման այս անգամ ԱՐԱՐԱՏ թանգարանն է հանդես գալիս որպես նախաձեռնող ու յուրoրինակ հարթակ Հայաստանում աննախադեպ՝ arttainment նախագծի անցկացման համար: Նախագիծը կանցնի հանրային քննարկման (public talk) ձևաչափով: ARARAT Speakers Night-ը հատուկ բանախոսություն-քննարկումների շարք է, մտավոր տարածք, ուր կհանդիպեն ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալներն ու գործի վարպետները, այդ թվում՝ արվեստագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ ու ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ՝ կենդանի զրույցի ռեժիմով արդի և պրոֆիլային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելու համար: Առաջին հանդիպման քննարկման թեման կլինի «Թանգարանն այսօր»: IT տեխնոլոգիաների բացարձակ տարածման դարաշրջանում աշխարհի ակադեմիական թանգարանները կանգնել են որակապես նոր թանգարանային գործունեության ծավալման անհրաժեշտության առջև, որը անգամ կբավարարի իր հեռախոսի էկրանին ամեն ինչ տեսնելու հնարավորություն ունեցող նրբախնդիր դիտողի պահանջները:
Ժամանակակից թանգարանն օգտագործում է զանազան նորարարական լուծումներ, տեխնոլոգիական և դրամատուրգիկ միջոցներ, որպեսզի դիտողի մոտ առաջացնի խորասուզման տպավորություն և նպաստի ցուցադրության առավելագույնս ծավալուն ընկալմանը: Նշված թեմայով բանախոսները հայտնի արվեստագետներ են և ճանաչված փորձագետներ՝ Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան և ցուցահանդեսների համակարգող, ժամանակակից արվեստի տեսաբան, Իտալիայի արդի արտ-բեմի ամենագլխավոր կերպարներից մեկը՝ Դանիլո Էկկերը: Երեկոն կվարի հայկական «ՄեդիաՄաքս» մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյանը: Հանդիպման ժամանակ բանախոսները կկիսվեն թանգարանի իրական և հնարավոր այցելուի հետ հարաբերությունների նոր մակարդակի կառուցման փորձով, ավանդական և նորարարական մոտեցումների համադրման ունակությամբ, ինչպես նաև կներկայացնեն իրենց տեսակետը օգտագործվեղ մեդիա գործիքների վերաբերյալ, որոնց կիրառումը թույլ է տվել նրանց ռեկորդային այցելություն գրանցել և ընդլայնել այցելուների շրջանում դեմոգրաֆիկ և սոցիալական բազմազանությունը:
«Մենք անչափ ոգևորված և ուրախ ենք ARARAT կոնյակի հովանու ներքո Հայաստանում ներկայացնելու հասարակական քննարկումների նոր ձևաչափ՝ ARARAT Speakers Night-ը:
Համոզված ենք, որ սա կդառնա նոր հարթակ, որտեղ արվեստի, մշակույթի, IT ոլորտի և բիզնեսի վաստակավոր գործիչները կկարողանան հանդիպել համապատասխան լսարանի հետ և կիսվել հետաքրքիր պատմություններով՝ ոգևորելով ու մոտիվացնելով սեփական հաջողությամբ: ARARAT բրենդը առանձնահատուկ կարևորություն է տալիս մշակույթին ու պատմությանը, դրանց առավելագույնս որակյալ, գրագետ ու բազմակողմանի մատուցմանը, ինչի վառ օրինակն է ԱՐԱՐԱՏ թանգարանը՝ Երևանի ամենաայցելվող թանգարաններից մեկը: Այս նախաձենությունը կոչված է շարունակել թանգարանի կրթական-լուսավորչական քաղաքականությունը և դառնալ նոր, առանձնահատուկ ավանդույթի սկզբնակետ»,- նշում է Կարին Մադելրիոն՝ Երևանի Կոնյակի Գործարանի շուկայավարության տնօրենը: ARARAT Speakers Night-ի անցկացման մշտական վայրը կլինի ԱՐԱՐԱՏ թանգարանը: Այն ICOM (Թանգարանների միջազգային խորհուրդ) միջազգային կազմակերպության անդամ է և հանդիսանում է Երևանի ամենապահանջված այցելավայրերից մեկը: Թանգարանի պատվավոր հյուրերից են Վլադիմիր Պուտինը, Միխայիլ Պիոտրովսկին, Մարիա Գուլեգինան, Ջորջ Քլունին, Յան Գիլանը և շատ ուրիշներ: Խնամքով պահպանելով ավանդույթները, թանգարանը մշտապես ուշադիր է կրթական և լուսավորչական գործունեության մեջ նոր մոտեցումներին և նորարական մեթոդներին: Այս հանդիպումը հասարակական-մշակութային արդի հարցերին նվիրված բազմաթիվ քննարկումներից առաջինը կդառնա: ARARAT Speakers Night շարքի յուրաքանչյուր միջոցառմանը կմասնակցեն և՛ նոր հետաքրքիր բանախոսներ Հայաստանից, և՛ արտասահմանյան փորձագետներ: Ինչպես ARARAT կոնյակը, պահպանելով անվերապահ իսկությունը, կարողացավ հայկական կոնյակագործության առաջատարը դառնալ, այնպես էլ ARARAT Speakers Night-ը ունի բացարձակ ներուժ՝ դառնալու միջազգային այնպիսի նախագիծ, որ կգրավի ոչ միայն Հայաստանի, այլև արտասահմանյան մտավորական լսարանի ուշադրությունը: Հետևեք մեր նորություններին ԱՐԱՐԱՏ թանգարանի ֆեյսբուքյան էջում https://www.facebook.com/ArArAtMuseum/, որտեղ կարող եք ծանոթանալ նոր քննարկումների թեմաներին: