Արմինֆո.Հայաստանի սահմանամերձ և սահմանապահ գյուղերը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի մշտական ուշադրության կենտրոնում են։ Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող «Այլընտրանքային էներգիաե նախագիծը թույլ կտա էականորեն նվազեցնել գյուղի և բնակիչների կոմունալ ծախսերը և ակտիվացնել համայնքային կյանքը։
Նախագծի շահառուներից է Մոսեսգեղ համայնքը. սահմանամերձ գյուղի մանկապարտեզում առաջին անգամ գործարկվել է արևային ջրատաքացուցիչ համակարգ:
Դեռևս 2008թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջոցներ էր հատկացրել գյուղի գրեթե ավերված մանկապարտեզի հիմնանորոգման համար: Համայնքի ծախսերը նվազեցնելու նպատակով, այս տարի նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում՝ շենքի ջեռուցման համակարգը համալրվել է 33 ԿՎտ հզորությամբ և 400լ տարողությամբ ջերմափոխանակիչ բաքով և արևային ջրատաքացուցիչ համակարգով։
Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Լյուդվիգ Ապերյանը և բնակիչները:
«Արևային ջրատաքացուցիչների գործարկումը շահավետ է մի քանի տեսանկյունից: Նախ՝ սա մի լուծում է, որը կիրառելի է բնակլիմայական տարբեր պայմաններ ունեցող մարզերում: Երկրորդ՝ ջրատաքացուցիչները նպաստում են համայնքների ծախսերի կրճատմանը: Արդյունքում շահում են բնությունը, սահմանամերձ համայնքն ու քաղաքացին: Պետք է նշեմ, որ մեր ծրագրերի հիմքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն է. ռազմավարություն, որը որդեգրել ենք դեռ 11 տարի առաջ՝ վստահ լինելով, որ ժամանակի ընթացքում մեր օրինակին հետևելու են նաև այլ կազմակերպություններ: Այսօր արդեն տեսնում ենք, որ այս ռազմավարությունը հոգեհարազատ է դարձել շատերին, ինչն անչափ ուրախալի էե,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: