Արմինֆո. Ռուսաստանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելի է: Այս մասին մարտի 6-ին, Մոսկվայում, Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԼՂ հակամարտության կարգավորումը հնարավոր է, այսպես կոչված, «կազանյան բանաձևով»:
Նրա խոսքով, այդ մասին են խոսում բազմամյա շփումների արդյունքները, որոնց հիման վրա հաջողվեց մշակել կարգավորման ենթակա առանցքային հարցերի ընդհանուր ըմբռնումը: «Դրանք, առաջին հերթին, անվտանգության հարցերն են, հումանիտար հարցերը, այն շրջանների վերադարձիը, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջ և այժմ չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը (անկասկած, այնտեղ ապրողների կարծիքի հիման վրա) և միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումը: Վերջնական կարգավորման այս հարցերի մեծ մասի շուրջ մենք ունենք համաձայնություն, բայց կան 2-3 կոնկրետ թեմաներ, որոնք առանցքային են վերջնական փաթեթի համար և դեռ քննարկվում են: Խորամանկած չեմ լինի, եթե ասեմ, որ մենք դեռ հեռու ենք տեսնելու այն իրավիճակը, երբ մնացած հարցերի շուրջ կողմերը մշակում են միասնական մոտեցում: Կրկնեմ, մյուս բոլոր ասպեկտները մենք համարում ենք բավականին արագ լուծվող, բայց կան մի քանի առանցքային հարցեր, որոնց մասին այսօր բավականին մանրամասն խոսեցինք, լրացուցիչ ջանքեր են պահանջում»,-նշել է Լավրովը:
Նա ընդգծել է, որ ներկայիս պայմաններում, առաջին հերթին, նախքան բովանդակալից բանակցությունների վերականգնումը, շատ կարևոր է հասնելի իրավիճակի դե-էսկալացիային, որը վերջին ժամանակներս սրվել է հակամարտության գոտում: «Համոզված եմ, որ կաևոր դեր կարող էր խաղալ վստահության միջոցների ամրապնդումը, այդ թվում նաև գագաթնաժողովների միջոցով, որոնք տեղի ունեցան անցյալ տարվա մայիսին և հունիսին, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նաև առաջարկները, որոնք մշակվել են ԵԱՀԿ շրջանակներում: Պետք է նվազեցնել անվստահության մակարդակը, ինչն այժմ դիտվում է: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շարժվել այդ ուղղությամբ: Մենք էլ մեր կողմից ամեն կերպ կօժանդակենք դրան», -եզրափակել է Լավրովը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ