Արմինֆո. Ռուսաստանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի առնչությամբ՝ Երևանի և Բաքվի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը: Այդ մասին մարտի 6-ին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը կշարունակի նպաստել կողմերի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ ինչպես Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան եռակողմ հանդիպումների ձևաչափով, իհարկե, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Բոլոր մեր քայլերը ձեռնարկվում են համանախագահների կողմից մշակվող սկզբունքային մոտեցումների հունով՝ նկատի ունեմ մեր գործընկերներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներից, շարունակելու ենք աշխատել մեր նախագահների հանձնարարականների կատարման շուրջ»,- ասել է Լավրովը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ