Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երկուշաբթի, 6 Մարտի 2017 17:01
Մարիաննա Մկրտչյան

Լավրով. Ռուսաստանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի առնչությամբ՝ Երևանի և Բաքվի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը

Լավրով. Ռուսաստանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի առնչությամբ՝ Երևանի և Բաքվի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը

Արմինֆո. Ռուսաստանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի առնչությամբ՝ Երևանի և Բաքվի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը: Այդ մասին մարտի 6-ին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանը կշարունակի նպաստել կողմերի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը՝ ինչպես Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այնպես էլ Ռուսաստան, Ադրբեջան և Հայաստան եռակողմ հանդիպումների ձևաչափով, իհարկե, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Բոլոր մեր քայլերը ձեռնարկվում են համանախագահների կողմից մշակվող սկզբունքային մոտեցումների հունով՝ նկատի ունեմ մեր գործընկերներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Մենք բավարարված ենք բանակցությունների արդյունքներից, շարունակելու ենք աշխատել մեր նախագահների հանձնարարականների կատարման շուրջ»,- ասել է Լավրովը:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Set Aidie
Mr. lavrov seems to forget that our nation, even though poor with resources, are determined and resolute with are faith and freedom. Armenians know and recognize statements directed for a client states appeasement. However, our existence, and liberties can never be traded or compromised for any sum any state. i strongly suggest for Mr. lavrov, to review events of past April and late february of this year for any lapse of judgement and reminder.

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3351

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի