Արմինֆո.ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը նախօրեին ՆԱՏՕ կենտրոնակայանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է անվտանգության և գործընկերության բնագավառում առկա մարտահրավերները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են դաշինքի մամուլի ծառայությունից, Սթոլթենբերգը Հայաստանին երախտագիտություն է հայտնել Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ առաքելությունում ավանդի համար: Նա ընդգծել է, որ դաշինքը հակված է աշխատելու Հայաստանի և մյուս գործընկերների հետ: «Միևնույն ժամանակ, մենք մշակում ենք անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագիր` հաշվի առնելով մեր կարիքներն ու պահանջները», - նշել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը: Ընդ որում նա հավելել է, որ գոյություն ունեն այնպիսի ոլորտներում հետագա համագործակցության հնարավորություններ, ինչպես` փոխգործունակությունը, պաշտպանական բարեփոխումը և կրթությունը: Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Building Integrity ծրագրին, որը նպատակաուղղված է զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարին:
Աթոլթենբերգն ու Սարգսյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել շփման գծի երկայնքով շարունակվող բռնության առնչությամբ: «Կարևոր է խուսափել սրումից, քանի որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», - նշել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ