Արմինֆո. Փետրվարի 25-ի արտահերթ նիստում Հայաստանի ԿԸՀ գրանցել է քաղաքական ուժերի համամասնական ցուցակները ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Վիճակահանության միջոցով բաշխվել են կուսակցությունների և դաշինքների հերթական համարները: Մասնավորապես, քվեաթերթիկում առաջինը կլինի«Ելք» դաշինքը, 2-ը` «Ազատ դեմոկրատները», 3-ը` «Հայկական վերածնունդը», 4-ը` «Ծառուկյան» դաշինքը,
5-ը` ՀԱԿ և ՀԺԿ, 6-ը` ՀՀԿ, 7-ը` Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 8-ը` «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, 9-ը` ՀՅԴ: