Արմինֆո. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում առկա իրավիճակի առնչությամբ:
ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի բացմանը կազմակերպության գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ Մյունխենի անվտանգությանը նվիրված խորհրդաժողովի հարթակներում հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և քննարկել հակամարտության գոտում առկա իրավիճակը: Զանիերը նաև հիշեցրել է, որ նախորդ տարի հակամարտության գոտում արձանագրվել էր լարվածության լայնածավալ աճ: «Անցյալ տարի եղել է հակամարտության ամենամասշտաբային սրումը` հրադադարի հաստատումից ի վեր ամենամեծաթիվ կորուստներով: Այս տարի հակամարտության գոտում առկա է ծանր սպառազինություն, և դրանից խաղաղ մարդիկ են զոհվում: Մենք այդ մասին տեղյակ են ու մտահոգված այդ առնչությամբ: Քաղաքական գործընթացները խթանի կարիք ունեն, սակայն տվյալ դեպքում ես դրանք չեմ նկատում: Մենք ձգտում ենք ավելացնել դիտարկումների մասնակիցների թիվը` գործընթացին աջակցելու նպատակով: Մենք պատրաստ ենք ավելիին, նույնիսկ` միջադեպերի հետաքնության մեխանիզմի գործարկման: Սակայն դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը», - ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: