Արմինֆո. Արցախում անցկացված հանրաքվեն սկիզբ դրեց կառավարման կիսանախագահական համակարգի փաստացի փոխարինմանը նախագահականով: Եվ նախագահի կողմից մեծ լիազորությունների ձեռք բերումը հանրապետությունը տանում է դեպի ավելի անձնավորված կառավարում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Փետրվարի 20-ին Արցախում կայացել է սահմանադրական հանրաքվե: Մասնակցությունը կազմել է 76,44%: Ըստ նախնական արդյունքների, հանրապետության հիմնական օրենքի փոփոխությունների նախագիծը պաշտպանել է ընտրողների 87,6%-ը, «դեմ» է քվեարկել 9,7%-ը
«Հենց այժմ հանրաքվե անցկացնելու պատճառները բավականաչափ են, սակայն, հիմնական պատճառն Արցախի և Ադրբեջանի միջև սահմանին բախումների թվի աճն է, Բաքվի կողմից բռնության, ճնշման աճը և, անշուշտ, ապրիլյան սրումը: Այդ ամենը տրամաբանորեն հանգեցրեց հակառակորդի սպառնալիքների առջև առավել համախմբման պահանջարկի: Եվ այսօր իշխանության կենտրոնացումը նախագահի ձեռքում շատ-շատերին թվում է Արցախի կառավարման առավել հարմար համակարգ», - ընդգծել է նա:
Արդյունքում, Իսկանդարյանի գնահատմամբ, Ադրբեջանի կողմից ճնշման աճը պարադոքսայնորեն հանգեցնում է Արցախի դիմադրության ուժեղացման: Եվ հանրաքվեի արդյունքները տեսանելիորեն վկայում են այն մասին, որ արցախցիներն իրավիճակն ընկալում են հենց որպես առիթ համախմբման համար:
Միևնույն ժամանակ, քաղքագետը չի կարծում, թե հանրաքվեն ի զորու է առանձնապես ազդելու Հարավային Կովկասում առկա իրավիճակի վրա, նշելով, որ ապրիլյան սրման հանգեցրեց Արցախում նման հանրաքվեի անցկացնման բուն գաղափարը: Նրա գնահատմամբ, մինչև ապրիլը Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության շուրջ խոսակցություններ էին ընթանում միանգամայն այլ ձևաչափով և ուղղությամբ:
«Այսօր Արցախում քիչ բան չի արվում անվտանգության ուժեղացման համար: Եվ հենց Բաքվից սպառնալիքների առկայության պարագայում բնակչությունն արդարացիորեն անվտանգությունն ընկալում է որպես գլխավոր ինչ-որ բան: Հայաստանը բավականին հանգիստ է արձագանքում հանրաքվեին` ներարցախյան քաղաքական փոփոխությունները համարելով արցախցիների գործն ու իրավունքը: Ադրբեջանն ավանդաբար թշնամաբար է արձագանքում ցանակացած ընտրության, քվեարկության, պարզապես, այն պատճառով, որ դրանք տեղի են ունենում Արցախում», - ամփոփել է Իսկանդարյանը: