Արմինֆո.Մասիսի ՀՀԿ շտաբում ծեծկռտոցի առնչությամբ հետաքննություն է վարվում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Ոստիկանության մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ՀՀԿ-ից խորհրդարանի պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, որն առաջադրվել է Արարատի մարզում ՀՀԿ վարկանշային ցուցակով, նախընտրական շտաբ է բացել Մասիսում` ՀՀԿ թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի հարևանությամբ, խախտելով պայմանավորվածությունն այն մասին, որ այդ քաղաքում նախընտրական պայքար չի վարելու:
Մուրադյանը, որոշելով պատժել Գրիգորյանին, վերջինիս շտաբ է ուղարկել իր կողմնակիցներին, որոնք ներխուժելով այնտեղ, դաժան ծեծի են ենթարկել շտաբի պատասխանատու ոմն Սամվելի: Նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել գլխի շրջանում: Ոստիկանների ժամանումը դեպքի վայր չի հանդարտեցրել հակառակորդներին, քանի որ շտաբ է ժամանել Գրգորյանը և խոստացել է պատժել ընդդիմախոսին: