Արմինֆո. Կառավարող ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Անվտանգություն եւ առաջընթաց» նշանաբանով: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև մեկնաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերը, որ հանրապետականներն ընտրակաշառք են բաժանում: «Մեր թիմը բացասաբար է վերաբերվում բոլոր ապօրինի երևույթներին, այդ թվում` ընտրակաշաքներին: Մենք ունենք նախընտրական քարոզարշավը բացառապես օրենքի շրջանակում անցկացնելու հստակ հանձնարարական: Լրագրողները շատ բան կարող են գրել, ես առայժմ քաղաքացիներից բողոք չեմ լսել», - հայտարարել է նա, նշելով, որ ընտրություններից երկու ամիս առաջ կաշառքներ բաժանելու մասին տեղեկատվությունը սենսացիա է:
Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի թեկնածու Սոֆիա Ստեփանյանը հայտարարել է Գյումրիում ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինքի և «Հայկական վերածնունդի» ներկայացուցիչների կողմից կաշառք բաժանելու մասին: Բացի այդ, սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ՀՀԿ ներկայացուըցիչները շրջում են ընտրղների տներով, կազմում հնարավոր քվեարկողների ցուցակները, երբեմն առաջարկելով կաշառք` սկսած 10 հազար դրամից: