Արմինֆո.Սահմանադրության փոփոխությունները կհանգեցնեն Արցախի կառավարմանը ժողովրդի կողմից չընտրված մարդու կողմից` մինչև 2020 թվականը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
Փետրվարի 20-ին Արցախում կայացել է սահմանադրական հանրաքվե: Մասնակցությունը կազմել է 76,44%: Ըստ նախնական արդյունքների, հանրապետության հիմնական օրենքի փոփոխությունների նախագիծը պաշտպանել է ընտրողների 87,6%-ը, «դեմ» է քվեարկել 9,7%-ը:
«Նախագծի համաձայն, 2017 թվականից մինչև 2020 թիվը ներառյալ նախատեսվում է անցումային շրջան, որի ընթացքում նախագահ կլինի գործող խորհրդարանի կողմից ընտրված անձը, ինչը նշանակում է ժողովրդի օտարում սեփական ղեկավարություն ընտրելու հնարավորությունից: Այդ հանգամանքը, անշուշտ, չի մեծացնում լավատեսությունն Արցախում ժողովրդավարության ապագայի առնչությամբ», - համոզված է վերլուծաբանը:
Ընդ որում, նրա գնահատմամբ, Արցախի նոր սահմանադրության ընդունված նախագիծը իրոք լուծում է Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի վիճակում գտնվող երկրի նախագահի լիազորությունների ընդլայնման և ավելացման խնդիրը:
Միևնույն ժամանակ, մեկնաբանելով միջազգային արձագանքը Արցախում կայացած հանրաքվեին, Մելիքյանը նշել է, որ հայությանը պետք է մտահոգի ոչ թե արտաքին ուժերի վարքագիծը, այն այն, որ արցախցիներն առ այսօր ընտրություններին մասնակցում են` չունենալով Արցախի Հանրապետության քաղաքացու փաստաթղթեր: