Արմինֆո.: Ընտրակաշառք բաժանելու փաստերի ապացուցումը բավականին բարդ է, սակայն դա չի նշանակում, թե բոլորովին անհնար է: Այդ մասին հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` խորհրդակցության ժամանակ:
Նրա ասելով, միշտ կգտնվեն մարդիկ, որոնք ոստիկանություն կդիմեն ընտրակաշառք բաժանելու փաստերի առնչությամբ: Սակայն, ոստիկանապետն ընդգծել է, որ իրավապահների նպատակը ոչ թե նման փաստերի հետքերով գնալն է, այլ` դրանք հնարավորինս կանխարգելելը:
Նա նաև Ոստիկանության բոլոր աշխատակիցներին կոչ է արել լիովին հետևել ընտրությունների ժամանակ իրավապահների գործողությունների շրջաբերականին: