Արմինֆո.Անվտանգության հարցերից կախվածության ծայրահեղ աստիճանը ԼՂՀ-ում կայացած սահմանադրական հանրաքվեի չափազանց կարևոր պահ է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:
Փետրվարի 2-ին Արցախում կայացած սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, հանրապետության հիմնական օրենքի փոփոխությունների նախագիծը պաշտպանել է ընտրողների 87,6%-ը, «դեմ» է քվեարկել 9,7%-ը:
«Այդ շաղկապվածությունն օգնում է գիտակցել շփման գծում զինված միջադեպերի մասին ոչ լսելով տեղյակ շարքային ղարաբաղցիների բազմաթիվ իղձերի և հայտնի վարչական ռեսուրսի, նախագահական իշխանության ամրապնդման նախաձեռնության ներդաշնակության պատճառը: Դիմակայության գծում չթուլացող լարվածությունը, ինչպես նաև նախորդ տարվա սրման հետևանքները` նման սցենարների չկրկնման հստակ երաշխիքների բացակայության պայմաններում, ստիպում են զոհաբերել ժողովրդավարությունը», - նշել է նա:
Վերլուծաբանի կարծիքով, դա հատկապես տպավորիչ է թվում վերջերս նախագահ Իլհամ Ալիևի կողմից իր տիկնոջ` Մեհրիբանի առաջին փոխնագահ նշանակման ֆոնին, ինչը լիովին համապատասխանում է նախորդ տարի ըդնունված սահմաանդրական ուղղումներին:
Մարկեդոնովի կանխատեսմամբ, հազիվ թե արժե ԱՄՆ և ԵՄ կողմից առանձնապես կոշտ արձագանք ակնկալել դրան: Լավագույն դեպքում, կընդունվեն Եվրախորհրդարանի կամ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովների բանաձևեր, որոնք այնուհետև կանցնեն Եվրահանձնաժողովի և վարչակազմի ու Պետդեպարտամենտի «պրագմատիկ որոշումների» մաղով:
«Նման համատեքստում ձեռնտու չէ լինել ժողովրդավարական «պուրիստ», էլ առավել ազատության անանցողիկ արժեքների մասին արևմտյան քաղաքական գործիչների բոլոր խոսակցությունները, որպես կանոն, անցնում են փորձի խիստ վերաքննություն, երբ խոսք է բացվում Եվրոպայի էներգետիկ անվտանհության, ԵՄ ածխաջրածնային հումքով ապահովման այլընտրանքային աղբյուրների և ընդդեմ Իրանի բարեկամական «գոտիների» ստեղծման մասին: Արդյունքում` անվտանգությունը հիրավի դառնում է անդրկովկասյան քաղաքականության դեմիուրգ», - ամփոփել է Մարկեդոնովը: