Արմինֆո. Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասվում է հաղորդագրությունւոմ: