Արմինֆո. Փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, օդի ջերմաստիճանը փետրվարի 23-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, 24-26-ը՝ ևս 4-6 աստիճանով:
Երևանում փետրվարի 23-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: