Արմինֆո.Առաջիկա խորհրդարանական ընտրություները Հայաստանում պետք է անցնեն խաղի նոր կանոններով, քանի որ օրենսդիրի դերն այսուհետ կլինի շատ բարձր: Այս մասին փետրվարի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային հարցերի և անվտանգության խնդիրների ինստիտուտի ղեկավար, «Ազատ դեմոկրատներ»-ից պատգամավորական թեկնածու Ստեփան Սաֆարյանը:
Նա գտնում է, որ կոսակցությանը, որն ինքն է ներկայացնում, հաջողվել է ձևավորել այնպիսի թիմ, որը կարող է փոփոխությունների բերել երկրում: Ընդ որում, Սաֆարյանը հավաստել է, որ ընտրական գործընթացների տրամաբանությունը փոխվել է, որ անցել են ժամանակները, երբ կարելի էր միավորվել իշխանությունների դեմ, առանց հաշվի առնելու մյուս գործոնները: «Փորձը ցույց է տալիս, որ նման միությունները ենթարկվում են գաղափարական պառակտման»,-նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով, ընտրական քարոզարշավին մասնակցող ոչ մի ուժ վստահ չէ, որ կհաղթահարի 50% արգելքը, այդ թվում նաև ՀՀԿ-ն: «Իշխանությունները սա հասկանում են, և հենց այս պատճառով էլ սկսվել են ակտիվ գործողություններ, որոնք ուղղված են ընտրողների ներգրավմանը»,-ընդգծել է նա, հավելելով, որ իշխանության ռեսուրսները վտանգավոր չի համարում: