Արմինֆո. «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը, համապատասխան առաքելության իրականացման նպատակով միացել է 2700 մարդ, որոնցից 250-ը սփյուռքահայեր են, իակ 150-ը`վրացահայեր: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:
Նա նշել է, որ 1750 ընտրական տեղամասերում սպասվում է 3500 դիտորդների մասնակցություն: «Հայաստանում կա ավելի քան 2 հազար ընտրական տեղամաս, մենք հսկողություն կիրականացնենք դրանց մեծ մասում»,-ընդգծել է Գրիգորյանը: Նա նաև նկատել է, որ ապագա դիտոդների մոտ բարդություններ են առաջանում ընտրությունների օրվա հետ կապված ահասկանալի իրավիճակի հետևանքով: Մենք դժվարանում ենք լուծել թրեյնինգների կազմակերպման հետ կապված հարցերը, որովհետև Սփյուռքի դիտորդները չգիտեն երբ գնեն ավիատոմսերը, քանի որ ընտրությունների օրը հնարավոր է տեղափոխվի»,-նշել է նա, հավելելով, որ նման պրոբլեմներն արդյունք են իշխանությունների կողմից ընտրությունների նկատմամբ անլուրջ վերաբերվունքի:
Իր հերթին, «ImpactHub Yerevan» ընկերության ներկայացուցիչ Վահե Կեուշգուերյանը հայտարարել է, որ նախաձեռնության համար կարևոր չէ, թե որ քաղաքական ուժը կհաղթի ընտրություններում, քանի որ առաջնահերթությունն ընտրական գործընթացների արդար անցկացումն է: «Մենք պետք է հետևենք, որպեսզի ոչ մի ձայն չկորչի, և որպեսզի քաղաքացու ընտրությունը չկեղծվի»,-ընդգծել է նա:
Իսկ «RepatArmenia Foundation»-ի ներկայացուցիչ Վարդան Մարաշլյանը նշել է, որ Սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությունն ընտրությունների դիտարկումներին - մի նոր մշակույթ է, որին շատերը ծանոթ չեն: «Փետրվարի 28-ին մենք համաժողով կանցկացնենք Մոսկվայում, որպեսզի Ռուսաստանի հայերին տեղեկացնենք նախաձեռնության մասին, ցանկության դեպքում ընդգրկելու համար», - ընդգծել է նա:
Նշենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը միացել են նաև`ամերիկահայ հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ովքեր նաև ստորագրահավաք են նախաձեռնել Change.org կայքում, «Արդարադատություն Հայաստանում» նշանաբանով: Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են արել նաև բարեփոխումներ իրականացնել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում: Նախաձեռնողները Հայաստանի իշխանություններին կոչ են անում ապահովել և երաշխավորել առաջիկա խորհրդարանական ընտրությունների թափանցիկությունը և օրինականությունը:
Իսկ իշխանությունները դիտորդական առաքելության իրականացման նպատակով հրավիրել են չորս միջազգային կազմակերպությունների`Եվրոպայի խորհրդի, ԵԽԽՎ, ԵԱՀԿ-ի և ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին: Նախօրեին իր գործունեությունն սկսեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդական առաքելությունը: Արդեն ժամանել է խմբի 14 փորձագետ և 28 դիտորդ, բացի այդ, ընտրությունների օրն առաքելության իրականացման համար նրանց կմիանա ևս 250 դիտորդ: