Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գտնում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է:
ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում նախարարը հիշեցրել է, որ հենց Հայաստանն է նախաձեռնել իր տարածքում ռազմակայանի տեղակայման պայմանագրի երկարաձգումը: «Կարծում եմ՝ դա ռազմաքաղաքական ոլորտում մեր համագործակցության նշանակալի իրադարձություններից մեկն է, և մենք գտնում ենք, որ ռազմակայանը զսպման կարևոր գործոն է: Համարում ենք, որ վերջինիս առկայությունը Հայաստանում մեր երկրի անվտանգության շատ կարևոր բաղադրիչ է»,- ասել է նախարարը:
Նա ընդգծեց, որ պայմանագրի երկարաձգումից հետո ռազմակայանը պատասխանում է ոչ միայն «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանի տրամագծով» անվտանգության հարցերին, ինչպես եղել է ի սկզբանե, այլև ընդհանուր առմամբ Հայաստանի անվտանգության հարցերին: Ըստ որում, նրա խոսքով, ներկայումս ռազմակայանի անձնակազմի թվաքանակի ավելացման հարց չկա:
«Ինչ վերաբերվում է ռազմակայանի անձնակազմի և սպառազինության տեսակների ավելացմանը, որին վերջինս տիրապետում է, դա մարտավարության հարց է: Անհրաժեշտության դեպքում նման հարցեր լուծվում են հաշված ժամերի ընթացքում: Փառք Աստծու, դրա համար առկա են բոլոր ուժերն ու միջոցները» ասել է նախարարը: