Արմինֆո. Ադրբեջանի «սև ցուցակը» մեզ չի մտահոգում, այսօր Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերմանական դիտորդական առաքելության անդամ, լրագրող Մանուել Օկսենրայթերը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, թե արդյոք մտահոգված չեն, որ ներառվելուեն Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»:
«Դա ծիծաղելի է: Մեզանում կան ժողովրդի կողմից ընտրված պատգամավորներ: Մենք այստեղ ենք գտնվում օրենքի շրջանակներում, առաջին անգամ չենք դիտորդական առաքելություն իրականացնում և շարունակելու ենք իրականացնել: Իսկ որոշ պետությունների կողմից ստեղծվող «սև ցուցակները» վկայում ենք այն մասին, թե ինչ մակարդակի վրա են այդ երկրներում գտնվում մարդու իրավունքները: Կարծում եմ, որ այդ ցուցակներն Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակ են հետապնդում: Արցախը ժողովրդավարության կենդանի օրինակ է»,- ասել է Օկսենրայթերը:
Խոսելով ընդհանուր առմամբ անցկացված հանրաքվեի մասին՝ նա նշել է, որ դրանք համապատասխանել են միջազգային բոլոր սկզբունքներին և նորմերին, անցկացվել են բարձր մակարդակով:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը հանդես է եկել հայտարարությամբ, որ Արցախի սահմանադրական հանրաքվեի ընթացքին հետևող միջազգային բոլոր դիտորդները կներառվեն Ադրբեջանի «սև ցուցակում»: