Արմինֆո.Սահմանադրական հանրաքվեն Լեռնային Ղարաբաղում կազմակերպվել էր բարձր պրոֆեսիրոնալ մակարդակով, անցել է բաց ու թափանցիկ: Ինչպես փետրվարի 21-ին Ստեփանակերտում կայացած մամուլի ասուլիսում հաղորդել է «Հայ դատի» կոմիտեի միջազգային մասնագիտական պատվիրակության ղեկավար Գասպար Կարապետյանը, այդ մասին ասվում է կազմակերպության դիտորդական գրասենյակի` հանրաքվեի արդյունքների վերաբերյալ եզրակացությունում:
Նա հաղորդել է, որ «Հայ դատի» 8 դիտորդնեեր այցելել են 11 ընտրատարածքների 48 ընտրատեղամասեր և կազմել եզրակացություն, որում, մասնավորապես, ասվում է. «Ընտրություններն անցել են հանգիստ և օրենքի շրջանակում, արձանագրվել է ընտրողների բարձր մասնակցություն: Արձանագրվել են նաև ոչ մեծ խախտումներ: Այսպես, 2 ընտրատեղամասերում ներկա են եղել անձինք, որոնք այնտեղ չպետք է գտնվեին: Եվս երեքում խախտվել է քվեարկության անցկացման կարգը, սակայն այդ թերությունները չեն անդրադարձել հանաքվեի արդյունքների վրա», - ասել է Կարապետյանը: Նա նաև ընդգծել է, որ դիտորդների եզրակացությունը կուղարկվի միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ, ավելին, մեկ ամսվա ընթացքում կկազմվի մեծ զեկույց: Կարապետյանը նաև ընդգծել է, որ այդ հանրաքվեն լուրջ նշանակություն ունի միջազգային հայրության կողմից չճանաչված պետության համար:
Նախօրեին Լեռնային Ղարաբաղում կայացած սահմանադրական հանրաքվեում 69540 ընտրող «կողմ» է քվեարկել նոր սահմադրությանը: ԼՂՀ ԿԸՀ նախնական տվյալների համաձայն, «դեմ» քվեարկել է 7686 ընտրող (9,7%): 2202 քվեաթերթիկ (2,8%) ճանաչվել է անվավեր : Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է 79425 ԼՂՀ քաղաքացի` ձայնի իրավունք ունեցող 103793-ից: Հանրաքվեի ընթացքին հետևել է 104 օտարերկրյա դիտորդ` աշխարհի 30 երկրներից, ինչպես նաև` 103 տեղացի դիտորդ:
Հիշեցնենք, որ հանրաքվեին ներկայացված հարցը ձևակերպված է այսպես. «Արդյո՟ք համաձայն եք, որպեսզի ներկայացված Արցախի Հանրապետության սահմանադրության նախագիծն ընդունվի որպես Արցախի Հանրապետության սահմանդրություն»: Գործող սահմանադրության համաձայն, ԼՂՀ կիսանախագահական հանրապետություն է, նոր սահմանադրության նախագիծը ենթադրում է կառավարման նախագահական ձև` օրենսդիր իշխանության լայն լիազորություններով: