Արմինֆո.Չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հանրաքվեն կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա: Փետրվարի 21-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Արցախ-Եվրախորհրդարան բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
«ԼՂՀ ժողովուրդը պարբերաբար անցկացնում է ընտրական գործընթացներ: Առայժմ ես տեսնում եմ մեկ բան. Ադրբեջանը ոչ մի կերպ չի ցանկանում փոխգործակցել Արցախի հետ, բացառությամբ` ագրեսիայի միջոցով: Սակայն դա իրավիճակից ելք չէ: Ցանկալի կլիներ, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնար զենքի կիրառումից: Սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս հանրաքվեն ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ բանակցկային գործընթացի վրա», - նշել է եվրոպացի պատգամավորը:
Բարեկամության խմբի մյուս անդամ Յարոմիր Շտետինան, իր հերթին, փաստել է, որ Արցախի ժողովուրդը ժողովրդավարության դասեր է տալիս հարևաններին: «Կարծում եմ, հակամարտության միակ լուծումը կողմնորոշվելն է` արդյոք Լեռնային Ղարաբաղը ցանկանում է լինել Հայաստանի կազմում, թե` առանձին: Չէ որ Ադրբեջանին միանալու մասին խոսք չկա: Ես գիտեմ այդ հարցի պատասխանը, մնում է դուք կողմնորոշվեք», - հայտարարել է նա:
Մինչդեռ մամուլի ասուլիսին մասնակցող Եվրախորհրդիարանի պատգամավոր Էլենի Տեոխարուսը նշել է, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպես կիրագործվի այդ սահմանադորթյունը: «Միգուցե, հնարավորություն լինի սահմանադրության իրագործումը համեմատել այն բանի հետ, թե ինչպես է այն իրագործվում Ադրբեջանում: Տեսնել, թե ինչպես է խախտվում սահմանադրությունն Ադրբեջանում, անցկացնել զուգահեռներ», - ասել է նա: