Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 79380 մարդ (75,91%)` ձայնի իրավունք ունեցող 102757 քաղաքացիներից:
Ինչպես հաղորդել է ԼՂՀ ԿԸՀ ղեկավար Սրբուհի Արզումանյանը, հանրաքվեի ընթացքում բողոքներ չեն արձանագրվել, նախնական տվյալները կհրապարակվեն փետրվարի 21-ին, տեղական ժամանակով 12:00-ին: 11 ընտրատարածքների 280 տեղամասերում քվեարկությունն ավարտվել է 20:00-ին: Հանրաքվեի ընթացքին հետևել են 104 օտարերկրյա դիտորդ 30 երկրներից, ինչպես նաև 103 տեղացի դիտորդ: Հանրաքվեն լուսաբանել են ավելի քան 80 լրագրողներ: