Արմինֆո. «Եթե ես ապրեի Պակիստանում, բնականաբար, հետապնդման կենթարկվեի Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, սակայն, բարեբախտաբար, ես արդեն այնտեղ չեմ ապրում», - հայտարարել է Գերմանիայից դիտորդ, պակիստանցի իրավապաշտպան Քամալ Խանը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցյում:
«Ես ստիպված էի հեռանալ Պակիստանից` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեությանս համար: Բնականաբար, ես այլևս չեմ վերադառնա Պակիստան, քանի որ այնտեղ հետապնդման և հալածանքի կենթարկվեմ: Եթե երկրում իրավիճակը փխովի, և լինեն այնպիսիք, ովքեր պաշտպանեն իմ իրավունքները, ապա ես հաճույքով կվերադառնամ հայրենիք: Սակայն այսօր դա բացառվում է», - աս ել է Խանը:
Մեկնաբանելով այն փաստը, որ ինքը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում», Խանն ասել է, որ նման ցուցակներից չի վախենում, և իր համար ամենագլխավորը մարդու իրավունքնեի պաշտպանությունն է: Խոսելով այն մասին, թե ինչն է իրեն դրդել այցելել Լեռնային Ղարաբաղ, դիտորդն ասել է, թե քանի որ իրավապաշտպան է, ապա գործունեության բերումով հաճախ է բախվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկատվության: «Կան բազմաթիվ փաստաթղթեր, վավերագրական ֆիլմեր: Ցանկացա տեղում ծանոթանալ առկա իրավիճակին: Մինչև այստեղ ժամանելը ես շատ էի լսել այն մասին, որ այստեղ բռնատիրական ռեժիմ է, պատերազմ է և ոչ անվտանգ: Այսօր այստեղ ես միայն դրաման հույզեր ունեմ, այստեղի ժողովուրդը շատ բարյացակամ է: Եթե հնարավորություն լինի, ես ուրախությամբ կվերադառնամ այստեղ», - եզրափակել է Խանը: