Արմինֆո.Ադրբեջանն սպառնում է իր «սև ցուցակում» ներառել ԼՂՀ հանրաքվեին հետևող դիտորդներին:
«Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում անցկացվող, այսպես կոչված, «հանրաքվեի» ընթացքին հետևող օտարերկրյա «դիտորդների» անունները կներառվեն Ադրբեջանի ԱԳՆ անցանկալի անձանց ցուցակում»,- ՌԻԱ Նովաստիին հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ԼՂՀ-ում ընթանում է սահմանադրական հանրաքվե: Գործող սահմանադրության համաձայն, ԼՂՀ կիսանախագահական հանրապետություն է, նոր սահմանադրության նախագիծը ենթադրում է կառավարման նախագահական ձև` օրենսդիր իշխանության լայն լիազորություններով: