Արմինֆո.Միջազգային հանրությունը փաստացի ճանաչում է Արցախի հանրաքվեն, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում նշվում է, որ իրենք հանրաքվեի արդյունքները չեն ճանաչում հանրապետության իրավաբանական կարգավիճակի փոփոխության տեսանկյունից: Մինչդեռ
հանրաքվեն կարգավիճակում փոփոխություններ չի ենթադրում, այլ՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման նպատակ է հետապնդում:
Արցախցին իր ընտրությունը կատարել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 10-ին վերահաստատեց իր որոշումը»,- հայտարարել է Բաբայանը:
Ըստ որում, նա ուշադրությունը հրավիրել է միջնորդների հայտարարության այն մասի վրա, որտեղ ասվում է, որ հանրաքվեն կոչված է կարգավորելու ներքին կյանքը չճանաչված հանրապետությունում: Փաստորեն, միջազգային հանրությունը ճանաչում և ողջունում է հանրաքվեի անցկացումը, առավել ևս, որ այն անցկացվում է՝ ժողովրդավարական բոլոր պահանջներին համապատասխան»,- նշել է Դավիթ Բաբայանը: