Արմինֆո. ԵԱՀԿ-ում չափազանց մտահոգված են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տեղի ունեցողի ատնչությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը` ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում մեկնաբանելով ԼՂՀ-ում առկա իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի առնչությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման հեռանկարը:
Զանիերը հիշեցրել է, որ Մյունխենում անվտանգության խորհրդաժողովի շրջանակում ընթացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Նրա գնահատմամբ, քննարկումը եղել է դրական, սակայն զգալի առաջընթաց չկա: «Մենք, մեր կողմից, պատարստ ենք գործարկել բոլոր մեխանիզմները, որոնց շուրջ կողմերը պայմանավորվալ են: Մենք նաև պատրաստ ենք գործարկել միջադեպերի հետաքննության մեխանիզմը` այն պահին, երբ ստեղծվեն պայմաններ: Սակայն մենք չենք կարող փոխարինել կողմերին` որոշումներ կայացնելիս: Դժբախտաբար, առաջընթացը սահմանափակ է, և ես չեմ տեսնում երկու երկրների ղեկավարների հանդիպման հնարավորության, Ժամկետի, օրակարգի մասին ըմբռնում, որպեսզի հանդիպումը կայանա: Դա առայժ, ամեն դեպքում, արդիական չէ: Միևնույն ժամանակ, կա տեղում իրավիճակի վատթարացում` ծանր սպառազինության կիրառմամբ և քաղաքացիական անձանց շրջանում զոհերով», - հայտարարել է նա: