Արմինֆո.«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցկության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լքեց համանուն կուսակցմության շարքերը: Այդ մասին նա գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը», - նշել է Փոստանջյանը:
Նշենք, որ «Ժառանգությունը» միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, որի առաջնորդներն են պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար և «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը: Այդ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է Օհանյանը, հետո գալիս է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այնուհետև` Օսկանյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը սեփական, ցանկությամբ, 11-րդ հորիզոնականում է: Փոստանջյանն ի սկզբանե դեմ էր դաշինքին միացմանը, քանզի կարծում էր, որ կուսակցությունն ի վիճակի է առանձին մասնակցել ընտրություններին, սակայն կուսակցության առաջնորդը նրան չլսեց: