Արմինֆո. Փետրվարի 20-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-Զանգեր կոչվող հատվածը, Սոթք-Քարվաճառ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներըը: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի մարզում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: ՌԴ ԱԻՆ տվյալների համաձայն, ավտոճանապարհը բաց է, իսկ անցակետը փակ է բեռնատար մեքենաների համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոտք ավտոճանապարհը: