Արմինֆո.Հայաստանում կառավարող ընտրախավը սպառել է երկրի զարգացման բոլոր ռեսուրսները, հետևաբար՝ անհրաժեշտ է կառավարման ավելի արդյունավետ համակարգ և նոր քաղաքական ընտրախավ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, ձևավորելով ազդեցիկ թիմ՝ դաշինքը ձգտում է հենց դրան: Ավելին, նա հավաստիացրել է, որ հաջորդ քայլը կլինի նախընտրական ծրագրի ներկայացումը, ինչը կներառի տարբեր ոլորտների զարգացման ռազմավարություններ: Ըստ որում, Օհանյանը նշել է, որ հենց տնտեսական զարգացումը կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք հանդիսանալ, քանի որ տնտեսական խնդիրների առկայությունը թուլացնում է երկիրը և խանգարում ներքաղաքական հարցերի լուծմանը:«Մեզ համար անվտանգության հարցերն առաջանային են»
ՀՀ նախկին արտգործնախարար և դաշինքի կազմի մեջ մտնող «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմի երկրորդ գերակայությունը քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումն է: «Ոչ թե բյուջեն պետք է թելադրի քաղաքականությանը, այլ՝ քաղաքականությունը նպաստի բյուջեի համալրմանը»,- նշել է Օսկանյանը:
Երկու քաղաքական գործիչներն էլ խոստովանել են, որ սխալներ են գործել նախարարների պաշտոններում գտնվելու ժամանակ, սակայն հրաժարվել են ընդունել իրենց մեղսակցությունը մարտիմեկյան դեպքերին: Նախկին նախարարները նշել են, որ այդ իրադարձությունները մանրամասն հետաքննման կարիք ունեն՝ խոստանալով ընտրություններում հաղթանակի դեքում զբաղվել դրանով: «Մենք կզբաղվենք հետաքննությամբ, եթե այն ցույց տա, որ պետք է պատասխանատվություն կրենք, մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա:
-լ-