Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարարությունը վերաբերմունք է հայտնել փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական հանրաքվիե նկատմամբ:
«Մենք Լեռնային Ղարաբաղը չենք ճանաչում որպես անկախ պետություն: Ելնում ենք այն բանից, որ նրա կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի գործընթացի շրջանակում քաղաքական բանակցությունների ճանապարհով: Ընդ որում, չենք կարծում, թե խաղաղ կարգավորման ընթացքը կարող էր կախված լինել հիշատակված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից», - ասվում է ԱՊԱ հարցմանը ՌԴ ԱԳՆ պատասխանում:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ԼՂՀ հանրաքվեին ներկայացված հարցը ձևակերպված է այսպես. «Արդյո՟ք համաձայն եք, որպեսզի ներկայացված Արցախի Հանրապետության սահմանադրության նախագիծն ընդունվի որպես Արցախի Հանրապետության սահմանդրություն»: Գործող սահմանադրության համաձայն, ԼՂՀ կիսանախագահական հանրապետություն է, նոր սահմանադրության նախագիծը ենթադրում է կառավարման նախագահական ձև` օրենսդիր իշխանության լայն լիազորություններով: