Արմինֆո. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն իր նախընտրական ցուցակն է ներկայացրել ԿԸՀ:
Ցուցակի հիմնական անակնկալն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երկրորդ տեղն էր զբաղեցրել 2013 թ. նախագահական ընտրություններում, ցուցակում 11-րդն է: Ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, նրան հաջորդում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երրորդ տեղում «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյան է, չորրորդում՝ «Համախմբումից» Էլինար Վարդանյանը, հինգերորդում՝ Վահագն Հովհաննիսյանը: Դաշինքը ընտրությունների է գնում՝ «Համախմբում, ժառանգություն, հաղթանակ» կարգախոսով: