Արմինֆո.«Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքն այսօր իր համամասնական ցուցակը ներկայացնելու համար ԿԸՀ է եկել ծաղիկներով՝ ի նշան հաղթանակի:
Ցուցակը գլխավորում է «Ազատ դեմոկրատների» առաջնորդ, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, նրան հաջորդում է «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երրորդ տեղում քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն է, չորրորդ տեղում՝ Անահիտ Բախշյանը, հաջորդում է Մասիս Այվազյանը: Դաշինքն ընտրությունների է գնում՝ «Մենք կարող ենք» կարգախոսով: