Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքը հրապարակել է իր համամասնական ցուցակի առաջին տասնյակը, որը, ինչպես և ենթադրվում է, գլխավորում է Գագիկ Ծառուկյանը:
Նրան հաջորդում է Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը, երրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն է, չորորդ տեղում՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, հինգերորդ տեղում՝ պատգամավոր Միքայել Մելքումյանը, այնուհետև հաջորդում են՝ ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը և «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, յոթերորդ տեղում Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն է, իննորդ տեղում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը, տասներորդում՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:
Վարդևան Գրիգորյանը և Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կառաջադրվեն նաև ռեյտինգային համակարգով: Այդ սխեմայով կառաջադրվի նաև Արգամ Աբրահամյանն Արարատի մարզում: Երևանի Կենտրոն համայնքում իր ուժերը կփորձի ՀՀՇ առաջնորդ Արարատ Զուրաբյանը, ով մի ժամանակ ղեկավարել է այդ համայնքը:
Դաշինքի նախընտրական շտաբը կգլխավորի Իշխան Զաքարյանը: