Արմինֆո. Կառավարող կուսակցության կուլուարներում արդեն քննարկվում են իշխանության տարբեր կոնֆիգուրացիաներ` ՀՀԿ հաղթանակի դեպքում:
Քննարկվող սցենարներից մեկի համաձայն, 2018 թվականին Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը լրանալուց հետո ՀՀԿ-ից պետության ղեկավարի պաշտոնի համար կառաջադրվի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը, այդ պաշտոնում նրան կփոխարինի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար նախագուծակվում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թեկնածությունը, որը գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը: ՀՀԿ-ից փոխխոսնակների պաշտոնները կզբաղեցնեն Էդուարդ Շարմազանովն ու ներկայիս արդարադատության նախարար Արփինե Հովհաննիկսյանը, թեև նրանց անունները շրջանառվում են նաև որպես խորհրդարանի նախագահի պաշտոնի հնարավոր հավակնորդներ: Դեհ` իսկ վարչապետի աթոռը, ինչպես արդեն հայտարարվել է, վերստին կզբաղեցնի Կարեն Կարապետյանը: Իշխանական աղբյուրների համաձայն, ընտրություններից հետո նախարարների կաբինետի կազմում նույնպես էական փոփոխություն չի նախատեսվում: