Արմինֆո.ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից Արսեն Արշակյանն ազատվել է իր դիմումի համաձայն: Այս մասին հաղորդել է ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:
«Արսեն Արշակյանը գրանցված է ՀՀ ԱԻՆ կադրերի ռեզերվում՝ մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը»,- նշել է նա, հավելելով, որ Արսեն Արշակյանը տարաձայնություններ չի ունեցել նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի հետ: