Արմինֆո. Կուբանի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներն անհրաժեշտ բուժօգնություն են ստանում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Փայտյանը:
Նրա հավաստմամբ, ավտոբուսի վարորդն ու նրան փոխարինողը տեղափոխվել են մարզային կենտրոնական հիվանդանոց: Վարորդն ունի կոկտրվածքներ, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր: Իսկ երկրորդ տուժածը կոտրվածքից զատ` նաև ուղեղի ցնցում, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ռուսաստանի Կրասնոդարի երկարամասի ԳՆԳ ԳՎ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Մոսկվա-Երևան երթուղու Setra ավտոբուսը բախվել է MAN բեռնատարին: Ավտոբուսում եղել է ընդամենը 9 մարդ: Պատահարի հանգամանքները պարզվում են: