Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Հունաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: ԱՊԱ-ի հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Թսոունգասը: Նրա ասելով, Հունաստանը միջազգային իրավունքի շրջանակում պաշտպանում է հակամարտության կարգավորմանը նպատակաուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: «Անցած ուրբաթ Ադրբեջանի երիտասարդ դիվանագետների միավորումում իմ ելույթում ԼեռնայիննՂարաբաղի մասին հարցին իմ պատասխանը սխալ է թարգմանվել, միտքս լիովին չի արտացոլվել: Իմ ելույթի ժամանակ ես ասել եմ, որ Հունաստանը միջազգային իրավունքի շրջանակում լիովին պաշտպանում է հակամարտության կարգավորմանն առնչվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Ես նշել եմ միջազգային իրավունքը հարգելու կարևորությունը և ասել, որ Կիպրոսում կա նման իրավիճակ, և այդ հարցը պահանջում է համբերություն», - հայտարարել է Հունաստանի դեսպանը: