Արմինֆո. Մենք ադրբեջանական հանցագործությունների մասին Արցախի ձայնը լսելի կդարձնենք ամբողջ աշխարհին, «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային փորձագիտական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը:
Միջոցառմանը մասնակցում են լրագրող, ղարաբաղյան պատերազմի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ Սվետլանա Կուլչիցկայան, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնաբանության և արտաքին քաղաքկանության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և այլոք:
«Դա շատ կարևոր է՝ հաշվի առնելով բռնություն գործադրման, խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման՝ Ադրբեջանին բնորոշ մարտավարությունը: Կարծում եմ, որ անցած տարվա ապրիլին Ադրբեջանի կանոնավոր բանակի զինծառայողների կողմից բարբարոսությունների լույսի ներքո՝ ջանքերի համախմբման անհրաժեշտությունն ակնհայտ է»,- նշել է նա:
Այս առումով խորհրդականը միջոցառման մասնակիցների հետ կիսվել է ՄԻԵԴ-ում հայ իրավապաշտպանների կողմից իրականացվող շատ կարևոր աշխատանքի մանրամասներով՝ 2016 թ. ապրիլին ԼՂՀ Պաշտպանության բանակի և քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած հանցագործությունների հետաքննման և պատժի նպատակով: