Արմինֆո. Բաքվում կալանքի տակ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի կողմնակիցներն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանիահուին խնդրում են Իլհամ Ալիևի նկատմամբ ներգործության մասին:
Փետրվարի 13-ին «Ֆեյսբուքում» Լապշինի էջում հրապարակված բաց նամակում բլոգերի կողմնակիցները վարչապետին խնդրել են թախանձալից խնդրանքով դիմել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և օգնել իսրայելցու ազատմանը:
«Դուք միջազգային մեծ ազդեցություն ունեք, ուստի կարող եք և պետք է օգնեք Իսրայելի քաղաքացուն, որը ծառայել է ՑԱԽԱԼ-ի շարքերում, որը հայտնվել է դժվար կացութայն մեջ: Իսրայելն ազատեց կապրալ Գիլադ Շալիտին, նրա համար վճարելով բարձր գին, և, նույնիսկ` հանցագործ Էլհանան Թենենբոյմին, որին առևանգել և տարել էին Լիբանան: Իսկ ձեր հարազատ եղբայրը զոհվել է Էնթեբեում իսրայելցիների փրկման գործողությունում», - նշվում է նամակում:
Նամակի հեղինակները համոզված են, որ հիմա ժամանակն է օգնելու մի մարդու, որը, կատարելով իր լրագրողական պարտքը, ներքաշվել է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունում և դրա արդյունքում հայտնվել է ադրբեջանական բանտում: Նրանք համոզված են, որ, հաշվի առնելով Իսրայելի և Ադրբեջանի միջև լավ հարաբերությունները, համատեղ ռազմական և տնտեսական ծրագրերը, Նեթանիահուն հնարավորություն ունի օգնելու իսրայելցուն հայտնվել ազատության մեջ:
Դիմումի հեղինակներն ընդգծել են նման նախադեպի վտանգավորությունը, նշելով, որ դրա վրա աչք փակելով, ապագայում բազմաթիվ իսրայելցիներ կարող են հայտնվել նման վիճակում` վիճելի տարածքներ և, նույնիսկ, հնարավոր է, Երուսաղեմի կամ Հոլանի տարածք այցելելու պատճառով, որոնք համաշխարհային հանրությունը չի ճանաչում իսրայելական:
Փետրվարի 7-ին Լապշինն արտահանձնվել է Ադրբեջան` այն բանից հետո, երբ Բելառուսի գերագույն դատարանը հաստատեց նրա հանձնման օրինականությունը: Նա մեղադրվում է առանց Ադրբեջանի իշխանությունների հետ հմաձայնեցման Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել 281.2 (բացահայտ հակապետական կոչեր) և 318.2 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով: Ներկայում Լապշինը Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում է:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ